211652_close_icon
views-count27923 դիտում article-date 13:36 23-12-2023

Ինքնասպանություն՝ Արագածոտնի մարզում. սեփական տանը հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու կախված դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վաչությունում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնից փաստաթղթեր են փոխանցվել դեկտեմբերի 21-ին Արագածոտնի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: 

Այդ օրը՝ ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տան բնակիչը իրենց տան դրսի աստիճաններից կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Զաքարյանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Արմեն Զաքարյանը, Միսակ Հովհաննիսյանն ու պարեկ Կարեն Մեխապյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Փրկարարները կտրել են հոսանքի մալուխը, որով նույն տան բնակիչ 39-ամյա Ռ. Ա.-ն կախվելու միջոցով ինքնասպան է եղել, ապա դին մոտեցրել են դիատարին: 

Տեղում քննչական աշխատանքներ են կատարել ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Խաչատրյանը, ում կողմից դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր