211652_close_icon
views-count42479 դիտում article-date 11:44 20-07-2023

Ինքնասպանություն Երևանում․ սեփական տան ավտոտնակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության զորքերի 32-ամյա ծառայողի կախված դին

Այսօր՝ հուլիսի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի տներից մեկի ավտոտնակում ինքնասպանություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարգիս Մելքոնյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանի և ավագ քննիչ Մուրադյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները ավտոտնակում պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 32-ամյա Վ․Ա․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության զորքերի զորամասերից մեկում։

Դեպքի փաստով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբաժշկական փորձաքննություն։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր