211652_close_icon
views-count1186 դիտում article-date 18:55 23-12-2023

«Բոլորս ենք մեղավոր» բանաձեւով Նիկոլը փորձում է փախչել պատասխանատվությունից»․ Արմեն Աշոտյան․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը «Ֆեսբուքի» ուղիղ եթերով ներկայացրեց կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին ուղղված հարցերի պատասխանները։

Օգտատեր Նունե Ամիրխանյանը հարցրել էր․ «Չորեքշաբթի օրվա ուղիղ եթերում Նիկոլն ասաց, որ անկանխատեսելի իրադարձությունների զարգացումներ են սպասվում ՀՀ-ին, եւ ոչ ոք ոչ կարող է ասել թե ինչ կլինի, ոչ էլ ինչ-որ մեկը մեղավոր է»։

Աշոտյանի պատասխանը հետեւյալն է․ «Պատկերացրեք մի ավտոբուսի վարորդ, որի մեքենան техосмотр չի արել, վարորդական իրավունք չունի психо չունի, քշել չգիտի ու խմած է, թեքելով ավտոբուսը ձորը տանող արահետի ուղղությամբ, բարձրախոսով հայտարարի, որ՝ «ժողովուրդ ջան, ավտոբուսը կարա շուտով գլորվի, շրջվի, այրվի», բայց ինքը մեղավոր չէ։ Ի՞նչ կանեիք այս դեպքում։ Պարզ է, չէ՞, պատասխանը։ Նախ, պետք է շտապ փոխել վարորդին, որքան էլ նա դիմադրի, սպառնա, ավտոբուսի դռները փակի եւ այլն։ Իսկ փրկվելուց հետո արդեն վերջնական պարզել եւ պատժվել մեղավորին»։

Կարեն Վարդումյանի հարցրել է․ «Դավաճանն ասաց, որ նախկինում թե՛ դիվանագիտական հաջողությունները , թե՛ ռազմական բոլորինս են, իսկ հիմա էլ անհաջողություններն ու պարտություններն են բոլորինս։ Ի՞նչ հող է դրանով նախապատրաստում Նիկոլը»։

Արմեն Աշոտյանն ի պատասխանել  նշել է․ «Այդպիսի ձեւակերպումը անհեթեթ է եւ ընդամենը մեկ նպատակ ունի՝ կրկին փորձ անել գցել վրայից իր պատճառով մեզ բաժին հասած եւ չավարտվող ողբերգությունը։  «Բոլորս ենք մեղավոր» բանաձեւով Նիկոլը փորձում է փախչել պատասխանատվությունից։ Չէ, բոլորս մեղավոր չենք, որ նա տապալեց բանակցային գործընթացը, պատերազմ բերեց, հասցրեց կապիտուլյացիայի, կառչեց աթոռից, միլիարդներով փող մսխեց, քանդեց բանակը, դիվանագիտությանը վիժեցրեց, Ալիեւի բերանը լեզու դրեց, հանդուրժեց Հայաստանի սուվերեն տարածքների զավթումը, հող նախապատրաստեց Արցախի հայաթափման համար, դավաճանեց Արցախին եւ այլն։ Ո՞ր մեկը ասեմ։ Եվ ինչո՞վ են բոլորը դրանում մեղավոր։ Հայ ժողովրդի այս պահի միակ հավաքական մեղքը մեկն է՝ այն, որ Նիկոլը դեռ վարչապետ է»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր