211652_close_icon
views-count26663 դիտում article-date 21:21 23-12-2023

Արտակարգ իրավիճակ՝ Սպիտակի ոլորաններում․ մեծ թվով ավտոմեքենաներ, ինչպես նաև 50 երեխա տեղափոխող ավտոբուսը չեն կարողանում տեղաշարժվել․ ձյունն ու բուքն իրենց «սև գործն» են անում․ երեխաներին օգնության են հասել փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով որոշ մարզերում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 1.5 ժամից ավելի է՝ Սպիտակի ոլորաններում տեղացած ձյունն իր «սև գործն» է արել, ինչի պատճառով էլ մեծ թվով տրանսպորտային միջոցներ չեն կարողանում երթևեկել։

Սպիտակի ոլորաններում 50 երեխա տեղափոխող ավտոբուսը չի կարողանում շարժվել և թե՛ վարորդներին, թե՛ երեխաներին օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները։

Այս պահին ճանշինները աշխատանքներ են կատարում, սակայն բուքը խանգարում է նրանց։

Միակ սփոփանքն այն է, որ վթարներ տեղի չեն ունեցել ու դա առաջին հերթին ՊԾ Լոռու մարզի գումարտակի պարեկների շնորհիվ, որոնց աշխատանքը տեղում ղեկավարում են գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը։

Վերջինիս կողմից ժամանակավորապես դադարեցվել է նաև բեռնատարների շարժը, ինչն առաջին հերթին բխում է հենց բեռնատարների վարորդների անվտանգությունից։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր