211652_close_icon
views-count44654 դիտում article-date 10:58 24-12-2023

Բարձիթողի վիճակ Երևանում․ մերկասառույց ճանապարհի պատճառով Lada Priora-ն բախվել է բետոնե արգելապատնեշին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Պարգև Սահակյանը իր վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենայով Սոսեի փողոցի թիվ 28 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ և 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ, տեղափոխվել են հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Հովհաննիսյանն ու պարեկ Հովհաննես Սարգսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը մերկասառույցն է, ու եթե թաղապետարանի չինովնիկները ժամանակին ճանապարհը մշակեին աղ ու ավազով, ապա վթարը տեղի չէր ունենա, ու բնակիչներն էլ իրենց միջոցներով մոտակա խանութից աղ գնեցին ու սկսեցին ճանապարհը մշակել։

Քննչական բաժինը պարզում է վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր