101494 դիտում
19:26 12-12-2024
Արտակարգ ու բարձիթողի վիճակ՝ Ուշիի ոլորաններից միչև Տառերի պուրակ․ մերկասառույց ճանապարհի պատճառով մի քանի կմ-անոց խցանում է ստեղծվել․ ավտոմեքենաների թիվը անցնում է 250-ը․ տեղում են միայն փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններից դեպի Տառերի պուրակ տանող ճանապարհահատվածում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 250-ից ավելի տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև բեռնատարներ, միջքաղաքային ավտոբուսներ, «Գազել»-ներ չեն կարողանում առաջ ընթանալ, քանի որ ճանապարհը մշակված չէ մերկասառույցից։ Շատ վարորդներ էլ ավտոմեքենաները կայանել են, դուրս են եկել և շիվար սպասում են, թե երբ ճանշինը կբարեհաճի, որպեսզի ճանապարհը մշակի աղ ու ավազով։
Մոտ 30 թեթև մարդատար և 10 բեռնատար ավոտմեքենաներ մերկասառույցի միջից դուրս են բերել փրկարարները ու պարեկները։ Միայն այս երկու կառույցներից են, որ օգնության ձեռք են մեկնում վարորդներին։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդներն ասում էին․
«2 ժամից ավելի է լռվել ենք։ Չգիտենք երբ ճանապարհը կբացվի, որ հասնենք մեր տները։ Էն խեղճ փրկարարներն ու պարեկները դարձել էին քարշակ։ Ջահել տղերքի հետ փրկարարներն ու պարեկները էնքան ավտո դուրս բերեցին էս սառած ճամփից, որ էլ ասելու չէ։ Ով է տեսել՝ էս ժամին ճանապարհներին նման բարձիթողի վիճակ։ Ճանշինը թասիբ ունենար՝ 2-3 ժամ առաջ արդեն պետք է ճանապարհը մշակեր մերկասառույցից։ Միակ սփոփանքն այն է, որ այս 3-4 կմ-ոց խցանված ճանապարհին պատահարներ չեղան։ Էդ էլ վարորդների զգոնության ու պարեկների աշխատանքի շնորհիվ։ Կառավարությունը պետք է հետևություններ անի, երբ մրցույթներում նման ճանշինները նորից հայտ ներկայացնեն, դրանց երեսին պետք է դուռը շրխկացնել, որ մյուս ճանշիններին դաս լինի»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 161+
161+