211652_close_icon
views-count1090 դիտում article-date 18:16 25-12-2023

Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին լայնամասշտաբ համաձայնագիր է ստորագրվել

Եվրասիական տնտեսական միության երկրներն Իրանի հետ ստորագրել են լայնածավալ ազատ առևտրի համաձայնագիր, որը պետք է փոխարինի 2019 թվականից գործող ժամանակավոր համաձայնագրին։

Ստորագրումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Սանկտ Պետերբուրգում, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում։ Արարողությունը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Աբբաս Ալի-Աբադին։ Համաձայնագիրը ստորագրել են նաև Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները, Հայաստանի կողմից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը կնքվել էր 2018 թվականի մայիսի 17-ին և ուժի մեջ էր 2019 թվականի հոկտեմբերի 27-ից։

Ի տարբերություն «ժամանակավոր» ազատ առևտրի գոտու՝ մաքսատուրքերի իջեցումն այժմ կանդրադառնա բոլոր ապրանքների 90%-ի և ԵԱՏՄ երկրներից մատակարարումների ավելի քան 99%-ի վրա:

Իրանի համար ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտին առաջին նման համաձայնագիրն է, «հնգյակի» համար՝ փաստացի երկրորդը: Առաջինը Վիետնամի հետ կնքվել է 2016 թվականին: Սինգապուրի հետ համաձայնագիրը ստորագրվել է, բայց չի վավերացվել։

Նմանատիպ նյութեր