Արցախցիներին օգնելու կամքը` տոնավաճառի շրջանակում
«Holiday Inn» հյուրանոցում Artsakh career expo -ն ամփոփեց տարին` կազմակերպելով երկրորդ աշխատանքային տոնավաճառը արցախցիների համար։ Առաջին տոնավաճառի գրանցված 5100 մասնակիներից շատերը գտան նոր աշխատատեղեր` տոնավաճառի շնորհիվ, ինչը կազմակերպիչներին ոգևորեց երկրորդ անգամ նույնը կազմակերպելու և մյուսներին աշխատանք առաջարկելու գործում։
Տոնավաճառի գրանցումով մուտքը նրանով էր հեշտ այցելուների համար, որ նրանք պատրաստի ռեզյումեներով կարող էին մասնակցել նախնական հարցազրույցի։
Տոնավաճառի համահիմնադիր և կազմակերպիչ Մանե Բարեղայմանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախորդ տոնավաճառի 52 ընկերությունների փոխարեն այս տարի մասնակցում էին 26-ը, քանի որ մյուս ընկերությունների թափուր աշխատանքային հաստիքներները լրացել էին։
Տոնավաճառն իրենից ներկայացնում էր ոչ միայն աշխատանքի առաջարկներ, այլեւ տարատեսակ դասընթացներ ու ծրագրեր` անվճար կամ զեղչային հիմունքներով։ Կազմակերպիչը նշեց, որ սա չունի ոչ մի կոմերցիոն բնույթ եւ որ սրա նպատակը այն է, որ նվազեն արցախցիների հիմնավորումները` աշխատանքի պատճառով երկիրը լքելու վերաբերյալ։
Հեղինե Մխիթարյան
ՀՊՄՀ Լրագրության բաժին