1252 դիտում
12:29 28-12-2023
Ինտերնետում մարդուն պետք է կարողանանք նույնականացնել և համոզվել, որ նա ով ներկայանում է, հենց այն մարդն է, որպիսին ներկայանում է․ Փաշինյան
Tert.am-ի փոխանցմամբ՝ Կառավարության նիստում քննարկվում է ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման և տրամադրման ծառայությունների պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման մասին ՀՀ որոշման նախագիծը։
«Ներկայումս անձնագրերի ու նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքը և գույքը կառավարվում է ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Արտաքին գործերի նախարարության կողմից։
Քաղաքացիները 2023 թվականի փետրվարի 15-ից ստանում են հին նմուշի ոչ կենսաչափական անձնագրեր և առանց էլեկտրոնային կրիչների նույնականացման քարտեր, քանի որ առկա ենթակառուցվածքները արդիական չեն և չեն ապահովում թվային միջավայրում նույնականացման ժամանակակից պահանջները։ Ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի թողարկման ու տրամադրման կապակցությամբ առկա են ծառայությունների մատուցման որակի հետ կապված էական խնդիրներ՝ եղած պահանջարկը պատշաճ բավարարելու հնարավորություն, հերթերի կառավարում։
Կենդանի հերթերի պարագայում ամառվա սեզոնին կուտակումները չափազանց մեծ են լինում։ Էլեկտրոնային հերթագրման պարագայում հերթը ձգվում է ավելի քան մեկ ամիս, ուստի հարցի հիմնարար ու որակյալ ուծումը ոչ թե մարդկային ռեսուրսների պարզ ավելացումն է, այլ թվային լուծումների ներդրումը»,- ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Նախարարի խոսքով առկա խնդիրների պատճառով, քաղաքացիների շրջանում տարիներ շարունակ կուտակվում է բացասական փորձառություն՝ անձնագրային ծառայություններ ստանալու առնչությամբ։
«Այն առաջ է բերում հիմնարար դժգոհություն։ Ծրագրի իրականացման արդյունքում պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում կներգրավվի մասնավոր գործընկեր, որը լավագույն փորձը ու գիտելիքները կներդնի Հայաստանում ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթղերի տրամադրման գործընթացում»,- ասաց Վահե Ղազարյանը։
Անդրադառնալով նախագծին՝ Նիկոլ Փաշինյանը ավելացրեց․
«Մեր հիմնական ռազմավարական նպատակը թվային քաղաքացու կամ քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումն է և այստեղ բիոմետրիկ անձնագիրը ունի շատ էական նշանակություն։ Թվային տարածքում կամ ինտերնետում մարդուն պետք է կարողանանք նույնականացնել և համոզվել, որ նա, ով ներկայանում է պետական մարմինին, հենց այն մարդն է, որպիսին ինքը ներկայանում է»։

Նմանատիպ նյութեր
3541 դիտում
09:02 06-10-2016
Մարդն է գեղեցկացնում պաշտոնը, այլ ոչ թե պաշտոնը՝ մարդուն. «Ժողովուրդ»
4404 դիտում
17:14 06-10-2018
Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 1600-ը, ոչ բոլոր մահացածներին է հնարավոր եղել նույնականացնել
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին