211652_close_icon
views-count1027 դիտում article-date 13:04 29-12-2023

Ոստիկանության գվարդիայի ստեղծում, թմրամիջոցների դեմ պայքարի նոր ռազմավարություն․ ՆԳ փոխնախարարը՝ 2024-ի ծրագրերի մասին

Ներքին գործերի նախարարությունը 2024 թվականին նախատեսում է ստեղծել ոստիկանության գվարդիան, ձևավորել մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոն, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարության ընդունման միջոցով ավելի թիրախային պայքար մղել այդ ուղղությամբ։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նախարարության 2024 թվականի ծրագրերին։

Նա նշեց, որ ներքին գործերի նախարարության ձևավորումն այս տարի գրեթե ամբողջովին ավարտվել է։
«Նախատեսված էր 2099 հաստիք, որոնց համալրման աշխատանքները գրեթե ավարտին ենք հասցրել։ Բոլոր աջակցող ֆունկցիաները, որոնք կային թե՛ ոստիկանությունում, թե՛ փրկարար ծառայությունում և թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում, ամբողջովին տեղափոխվել են ներքին գործերի նախարարության դաշտ։

Բացի այդ, մեծածավալ աշխատանքներ են տարվել ոստիկանական գվարդիայի ձևավորման ուղղությամբ։ Փաթեթն արդեն իսկ ներկայացվել է կառավարությանը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր