1375 դիտում
18:26 29-12-2023
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարությունը թուրք-ադրբեջանական նոր զորավարժության կապակցությամբ
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել թուրք-ադրբեջանական նոր զորավարժության կապակցությամբ։
«Դեկտեմբերի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանում տեղի է ունեցել «Սպառնալիքների արձագանքման հիբրիդային ուսուցում» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը։
Վերջին երեք տարիների ընթացքում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները որպես կանոն ուղղված են եղել Հայաստանի դեմ, ենթադրաբար այս նոր զորավարժությունը ևս բացառություն չէ։ Ադրբեջանը շարունակում է նման քայլերով զարգացնել ագրեսիվ հռետորաբանություն։ Զորավարժությունների, ռազմական բյուջեի մեծացման, ռազմական ագրեսիվ հռետորաբանության ուղեկցությամբ անհնար է իրական կառուցողականության միջավայր ձևավորել։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանն առաջնորդվում է ճնշման ու բռնության գաղափարի տեսլականով։
Մինչդեռ ամիսներ առաջ էթնիկ զտումներ իրականացրած պետությունը այժմ պետք է մտածեր Լեռնային Ղարաբաղի հայության ոտնահարված իրավունքների շուտափույթ վերականգնման, 35 տարի առաջ պատմական Գարդմանից, Շիրվանից ու Նախիջևանից ավելի քան կես միլիոն հայության իրավունքների ճանաչման, ոչնչացված ու խեղվող հայկական մշակութային ժառանգության հաշվառման ու պահպանության մասին, ոչ թե գնար ռազմականացման ճանապարհով։
Այս ամենը բացարձակ անպատժելիության, բռնապետության վերարտադրման հնարավորությունների ու մարդու իրավունքների գերակայության գաղափարի նահանջի հետևանքն է։ Մենք բազմիցս արձանագրել ենք, որ նման գործընթացները լի են նորանոր դժբախտություններ պարունակող վտանգներով, որոնց կանխարգելման միակ իրական միջոցը մարդկանց դեմ գործած հանցանքներին տրվող համարժեք պատասխանն է։
Ուստի հերթական անգամ մեր մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանում ագրեսիայի տարրեր պարունակող զարգացումների կապակցությամբ և կոչ անում միջազգային հանրությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել ապագայի կայունության ապահովման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր
991 դիտում
12:40 20-12-2023
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարությունը Ադրբեջանի «մշակութապահպան» վանդալիզմի մասին
1624 դիտում
20:17 20-11-2023
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության արձագանքը՝ ՄՔԴ նոյեմբերի 17-ի վճռին
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»