211652_close_icon
views-count38386 դիտում article-date 10:47 31-12-2023

Երևանում թալանել են Նոր Նորքում հայտնի սուպերմարկետներից մեկը․ չհրկիզվող պահարանից հափշտակել են 3,5 մլն դրամ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 27-ին Երևանում՝ Նոր Նորք վարչական շրջանում, թալանել են տեղի հայտնի սուպերմարկետներից մեկը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել «Ագոռա» սուպերմարկետի մենեջերից, ով հայտնել է, որ առավոտյան գալով Գալշոյան փողոցի 6 հասցեում գտնվող «Ագոռա» սուպերմարկետ՝ նկատել են, որ մուտքի դուռը կոտրված է, իսկ ներսում գտնվող մետաղյա չհրկիզվող պահարանը՝ վնասված։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Տեղում մենեջերը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ մետաղյա պահարանից հափշտակել են 3,5 մլն դրամ։

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձնած ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր