211652_close_icon
views-count1372 դիտում article-date 20:12 02-01-2024

Թուրքիան թույլ չի տա իր նեղուցներով տեղափոխել Ուկրաինային նվիրաբերված ականորսիչ նավերը

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ դաշնակիցներին տեղեկացրել է, որ թույլ չի տա, որ իր նեղուցներով անցնեն ականորս ձկնորսացանցավոր նավերը, որոնք Ուկրաինային է նվիրել Մեծ Բրիտանիան։

«ԶԼՄ-ների որոշ հավաստիացումներն այն մասին, որ «Ուկրաինային Մեծ Բրիտանիայի նվիրած «ականորսներին թույլատրվել է անցնել Սեւ ծովի նեղուցներով», չեն համապատասխանում իրականությանը։ Թուրքիան... փակել է նեղուցները մարտնչող կողմերի (Ռուսաստանի եւ Ուկրաինայի) ռազմանավերի համար՝ նեղուցների մասին Մոնթրյոյի կոնվենցիայի 19-րդ հոդվածի համապատասխան»,- նշվել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարությունում։

«Մեր դաշնակիցները տեղեկացվել են այն մասին, որ ականորս ձկնորսացանցավոր նավերը, որոնք Ուկրաինային նվիրել է Մեծ Բրիտանիան, չեն կարողանա անցնել Սեւ ծովի թուրքական նեղուցներով այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է պատերազմը, ընդգծվել է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր