211652_close_icon
views-count2225 դիտում article-date 12:12 21-03-2015

Թուրքիան մերժել է հեղուկ գազով բեռնված ուկրաինական նավերը Բոսֆորի նեղուցով անցկացնելու Կիևի խնդրանքը

Թուրքիայի իշխանությունները չեն տվել իրենց համաձայնությունը ուկրաինական տանկերներին Բոսֆորի նեղուցով անցնելու առաջարկին՝ նշելով, որ մերժման պատճառները քաղաքական չեն: «Укринформ»-ին տված հարցազրույցում Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Յոնեթ Թեզելն ասել է, որ առաջին հերթին Անկարային անհանգստացրել է Ստամբուլի բնակիչների անվտանգությունը, քանի որ Բոսֆորի և Դարդանելի նեղուցների երթևեկությունը բավականին ակտիվ է և վթարներից առաջացած հետևանքները բավականին ծանր կլինեն: Նշենք, որ Կիևի իշխանություններն առաջին մերժումը նույն պատճառաբանությամբ ստացել էին դեռ 2005 թվականին, երբ դիմել էին նավթով բեռնված տանկերները Բոսֆորի նեղուցով անցկացնելու նդրանքով:

Նմանատիպ նյութեր