211652_close_icon
views-count1417 դիտում article-date 22:53 02-01-2024

Ճապոնիայի ափերի մոտ կրկին երկրաշարժ է գրանցվել

Ճապոնիայի ափերի մոտ 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսիկավա պրեֆեկտուրայի մոտակայքում, որտեղ նախօրեին տասնյակ հզոր երկրաշարժեր են գրանցվել։

Երկրաշարժը տեղի է ունեցել UTC-ի ժամանակով 17։21-ին (Երևանի ժամանակով 21։21-ին)՝ ավելի քան 8 հազար բնակչություն ունեցող Անամիձու քաղաքից 43 կմ հյուսիս-արևելք։ Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Հնարավոր ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։

Հիշեցնենք, որ որ երեկ՝ հունվարի 1-ին, կենտրոնական Ճապոնիայում ավելի քան 40 երկրաշարժ է տեղի ունեցել, որոնցից ամենահզորը 7,6 մագնիտուդ ուժգնությամբ՝ ամենաուժեղն է Ճապոնիայի այս տարածքում 1885 թվականից ի վեր:

2011 թվականից ի վեր առաջին անգամ հայտարարվել է «մեծ երկրաշարժի» վտանգ, իսկ երկրի ամբողջ արևմտյան ափի համար հայտարարվել է ցունամիի վտանգ։

Վերջին տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 55 մարդ, տուժել՝ ավելի քան 100-ը։

Նմանատիպ նյութեր