35466 դիտում
09:34 03-01-2024
Ավտովթար՝ Երևանում․ Ազգային ժողովի դիմաց բախվել են Toyota-ները, որոնցից մեկը կոտրել է երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու լուսակիրը․ կա վիրավոր․ մինչ պարեկների ժամանումը Toyota-ի վրայից համարանիշները հանել էին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունվարի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։15-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Դեմիրճյան և Կապուտիկյան փողոցների խաչմերուկում՝ Ազգային ժողովի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 23-ամյա Թաթուլ Թովմասյանի վարած Toyota մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Արտեմ Ստեփանյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրն ու ցուցանակը, իսկ մինչ կժամանեին պարեկները, Toyota-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն երբ ժամանեցին պարեկները համարանիշները խելոք դրեցին տեղը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արայիկ Դերձյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվելէ քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+