211652_close_icon
views-count64991 դիտում article-date 10:03 20-02-2024

Արարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ ծառայողի «Range Rover»-ն ու «Glovo» ընկերության առաքիչի մոտոցիկլը․ կա վիրավոր․ մինչ պարեկների ժամանումը «Range»-ի վրայից հանել էին համարանիշները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 19-ին, ավտովթար է  տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 29-ամյա Կարեն Գ․-ի վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և 24-ամյա Արսեն Մ․-ի վարած մոտոցիկլը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Լևոն Լևոնյանն ու կրտսեր պարեկ Մարատ Մանուկյանը։
Վթարի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ պարեկների ժամանումը «Range Rover»-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն պարեկների գալուց վայրկյաններ անց համարները տեղադրեցին ավտոմեքենայի վրա։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Range Rover»-ի վարորդը ծառայում Է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ մոպեդավարը աշխատում է «Glovo» ընկերությունում՝ որպես առաքիչ։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր