211652_close_icon
views-count1663 դիտում article-date 21:48 04-01-2024

Այովա նահանգի դպրոցում կրակ բացած հրաձիգը մահացել է

Այովա նահանգի դպրոցում կրակ բացած հրաձիգը մահացել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «NBC News»-ը, այդ մասին հայտնել են տեղի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչները։

Նրանց խոսքով՝ հրաձիգը հավանաբար ուսանողներից մեկն է եղել։ Նա ինքնասպան է եղել։ Հրաձգության արդյունքում վիրավորվել է մի քանի հոգի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Այովա նահանգի Փերի քաղաքի միջնակարգ դպրոցում հրաձգության հետաքննություն է ընթանում։ Հետաքննությանը օգնելու համար դեպքի վայր է ժամանել ՀԴԲ գործակալը։

Տեղեկատվության համաձայն՝ դպրոց է հաճախում մոտ 1,7 հազար մարդ, հունվարի 4-ը երկրորդ կիսամյակի առաջին ուսումնական օրն էր։ 

Նմանատիպ նյութեր