211652_close_icon
views-count66740 դիտում article-date 23:00 04-01-2024

Արտառոց դեպք՝ Դիլիջանում․ ոստիկանները ժամերի ընթացքում հայտնաբերեցին 41-ամյա «ծալապակաս»-ին, ով «Չալո» ու «Զազո» թափառող շների ականջները կտրել էր, պատճառաբանելով, թե «ինձ պատկանող միսը կերել ու հոշոտել են»

Երեկ՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում  և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջանում «մի ծալապակաս» շների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերել։

Տեղում Տավուշի մարզի ոստիկանության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանի և ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Վլադ Բազունցի գլխավորությամբ ստեղծվում են օպերատիվ խմբեր և սկսվում է «ծալապակասին» հայտնաբերելու  գործողությունների գործընթաց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հսկայածավալ աշխատանքի արդյունքում պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանության Դիլիջանի բաժին են հրավիրել Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Մ․Մ․-ին։

Վերջինս, փաստերի ճնշման տակ, խոստովանել է, որ դեկտեմբերի 31-ին Դիլիջանում՝ Մյասնիկյան փողոցում՝ մշակույթի տան հարակից տարածքում ինքն է դանակով կտրել  2 շան ականջներ։

Նա հայտնել է, որ այդ քայլին է դիմել, քանի որ շները իրեն պատկանող տավարի մսից մի մաս կերել են, իսկ մի մասն էլ՝ հոշոտել։ 

Պարզվել է, որ հանցագործության  գործիք դանակն էլ նա պահել է տանը։

Նշված արաքը կատարելու համար Մ․ Մ․-ն ոստիկանների կողմից ձերբակալվել և ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով շներին տեղաբնակները կանչում էին «Չալո» և «Զազո», իսկ օտարերկրացիները, մասնավորապես ռուսենրը շներին կանչում էին «Լապայի» և «Տելյոնկի»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր