211652_close_icon
views-count47478 դիտում article-date 10:35 05-01-2024

Խոշոր ավտովթար՝ Աշտարակում. բախվել են Porsche Panamera-ն ու Jeep-ը, Jeep-ն էլ հայտնվել է բնակչի տան մուտքի մոտ. օպերատիվ են գործել Աշտարակի բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 21-ամյա Ռաֆայել Բարսեղյանի վարած Porsche Panamera մակնիշի և 41-ամյա Վահե Ղազարյանի վարած Jeep մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվ դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազաղյանի և գումարտակի ծառայության տեսուչ Արտակ Մելիքյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Գևորգ Զաքարյանն ու  կրտսեր Վարդան Դավթյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր