211652_close_icon
views-count1456 դիտում article-date 20:47 05-01-2024

Արցախի թեմի առաջնորդի ձեռամբ Սուրբ Գայանե եկեղեցում ճրագալույցի պատարագ մատուցվեց, ներկա էին Սամվել Շահրամանյանն ու Գարեգին Բ-ն

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում մատուցվեց ճրագալույցի պատարագ, որին մասնակցեցին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Արցախի օրենսդիր ու գործադրի մարմինների տարբեր պաշտոնյաներ:

Պատարագին ներկա էին նաև հարյուրավոր քաղաքացիներ՝ հիմնական մասը արցախցիներ:

Մինչ պատարագը Սամվել Շահրամանյանը հրաժարվեց պատասխանել Արցախի կարգավիճակի, արցախցիների հետագա վերադարձի հետ կապված հարցերին:
 
Պատարագին մասնակցող արցախցի պաշտոնյաները նույնպես խուսափեցին հարցազրույցից: Իսկ Արցախից տեղահանվածները նշում էին, թե այնտեղ կվերադառնան միայն այն դեպքում, եթե Արցախն այլևս չլինի Ադրբեջանի վերահսկողության տակ:
 
Հարցերի չպատասխանեց նաև Վեհափառ հայրապետը: Ամենայն Հայոց կաթողիկոսն անպատասխան թողեց իշխանության հետ լարված հարաբերությունների մասին հարցերը:

Նմանատիպ նյութեր