211652_close_icon
views-count1387 դիտում article-date 22:37 06-01-2024

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Արուճում մասնակցել են հոգեւոր երգի առաջին փառատոնին

 Այսօր Արուճում մասնակցեցինք Հոգեւոր երգի առաջին փառատոնին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ լուսանկարներ հրապարակել:

Կառավարությունից էլ հայտնում են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել հոգևոր երաժշտության փառատոնին՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգին:

Այն տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր խոնարհված եկեղեցում՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ:

Վարչապետը տիկնոջ հետ շրջել է նաև եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներով, որտեղ ներկայացվել են տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, թեյ ու գինի:

Միջոցառումը կազմակերպվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կողմից:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են նաև Արուճի ամրոց, որը կառուցվել է 6-8-րդ դարերի ընթացքում:
 

Նմանատիպ նյութեր