211652_close_icon
views-count994 դիտում article-date 12:52 07-01-2024

ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը շնորհավորել է հայերին եւ հատկապես արցախցիներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է հայերին եւ հատկապես արցախցիներին  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ 

«Շնորհավորում եմ բոլոր հայերին, հատկապես Արցախի բազմաչարչար ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ 

Լիահույս եմ, որ այս տարին բոլորիդ խաղաղություն և բարգավաճում կբերի»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր