211652_close_icon
views-count988 դիտում article-date 13:57 07-01-2024

Բորելը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է «Հեզբոլլահի» բարձրաստիճան ներկայացուցչի հետ

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հունվարի 6-ին Բեյրութում հանդիպել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցչի հետ՝  Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմին Լիբանանի ներքաշումը կանխելու նպատակով: Հայտնում է News.am-ը։

Ժոզեպ Բորելը բանակցություններ է վարել «Հեզբոլլահ» շարժման խորհրդարանական դաշինքի ղեկավար Մոհամմադ Ռաադի հետ, հաղորդում են լիբանանյան լրատվամիջոցները։

ԵՄ աղբյուրը հաստատել է հանդիպումը, հայտնում է Euroactiv-ը։

«ԵՄ-ն դիվանագիտական ​​երկխոսության մեջ է բոլոր համապատասխան քաղաքական ներկայացուցիչների հետ, որոնք ազդեցություն կամ շահագրգռվածություն ունեն տեղում տիրող իրավիճակի վրա», - ասել է աղբյուրը։

Լիբանանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում Բորելն ասել է. «Անհրաժեշտ է խուսափել Լիբանանի տարածաշրջանային հակամարտության մեջ ներքաշվելուց: «Ես այս ուղերձն եմ ուղարկում Իսրայելին. ոչ ոք չի շահի տարածաշրջանային հակամարտությունից»:

Հիշեցնենք, որ Բեյրութում ՀԱՄԱՍ-ի գրասենյակի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի փոխղեկավար Սալեհ ալ-Արուրին։ Հաղորդվել է նաև Լիբանանում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Ուսամա Համդանի սպանության մասին:

Նմանատիպ նյութեր