211652_close_icon
views-count61632 դիտում article-date 18:39 07-01-2024

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Mercedes-ը մի քանի պտույտ շրջվելով բախվել է քարերին և հայտնվել Սևանա լճի ափին. վիրավորներից մեկին հիվանդանոց է տեղափոխել շտապօգնությունը, մեկին էլ՝ պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Զավեն Մ-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 13 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին և հայտնվել Սևանա լճի ափամերձ հատվածում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ու ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու Սևան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վիրավորներին քաղաքացիները, պարեկները, փրկարարներն ու բժիշկները պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Վիրավորներից մեկին բժիշկներն են տեղափոխել հիվանդանոց, իսկ մյուսին՝ պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակուր Սահակյանի, վաշտի հրամանատար Սերգեյ Զաքարյանի, ջրային վաշտի պարեկ Դավիթ Հակոբյանի գլխավորությամբ։

Այսքան շատ պարեկների ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ պարեկների, փրկարարների ու բժիշկների ժամանումը մեծ թվով քաղաքացիներ ավտոմեքենաները կայանել էին և առաջացել էր խցանում, սակայն պարեկները րոպեների ընթացքում ճանապարհը բացեցին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՀՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյան։

Վթարի մասին ոստիկանության Ճամբարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+

Նմանատիպ նյութեր