211652_close_icon
views-count1510 դիտում article-date 11:41 08-01-2024

Երևանի արվարձանում կառավարական թաղամաս կկառուցվի

Կառավարական թաղամասը կկառուցվի Երևանի ծայրամասերում։

Այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը 2023 թվականի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա հիշեցրեց, որ նախկինում կար գաղափար արդարադատության նախարարությունը, դատախազությունը և արդարադատության հետ կապված մնացած կառույցները տեղափոխել Երևանի կենտրոնից։ Բայց հետո որոշվել է ավելի մեծ նախագիծ իրականացնել և կառավարական թաղամաս կառուցել։

«Այսինքն՝ պետական բոլոր գերատեսչությունները դուրս կգան կենտրոնից և կտեղակայվեն քաղաքին մոտ, բայց փաստացի՝ մարզում, և կենտրոնը կբեռնաթափվի, և այս հսկայական շինությունները, որոնք զբաղեցնում են պաշտոնյաները, կօգտագործվեն բիզնես նպատակով` վարձատրություն, վաճառք և շահույթ կգեներացվի»,- ասաց Մինասյանը։

Նրա խոսքով` նմանատիպ միջազգային փորձ կա։ Սպասվում է, որ այս տարի կառավարական թաղամասի մոդելը պատրաստ կլինի։

Նախագիծը ղեկավարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Նմանատիպ նյութեր