211652_close_icon
views-count814 դիտում article-date 11:27 08-01-2024

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Գրիգորի Խաչատուրովին, վճռաբեկ բողոք է ներկայացվել

ՀՀ Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։

Տեղեկությունը Tert.am-ին հաստատել են Գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել էր։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, սակայն, մասնակի բավարարել է Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինելով վարչական հսկողությամբ և գրավով՝ 20 մլն դրամի չափով։

Ըստ դատախազության՝ քրեական հետապնդումը հարուցվել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու՝ փողերի լվացում համար։

Նմանատիպ նյութեր