211652_close_icon
views-count86903 դիտում article-date 23:17 08-01-2024

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. ավտովթարի մեջ հայտնված վիրավորներին օգնության հասած պարեկները ծառայողական ավտոմեքենայով հայտնվել են ձնակույտի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Երեկ՝ հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ջամշլու գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորումներ ստացած քաղաքացիներին օգնության հասած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, իրենք են հայտնվել արտակարգ իրավիճակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկների ծառայողական ավտոմեքենան վնասվածքի պատճառով հայտնվել էր դաշտում և տևական ժամանակ չէր կարողանում դուրս գալ։ Պարեկներին օգնության են հասել քաղաքացիները և քարշակով դուրս են բերել ձնակույտից։ Իսկ մինչ այդ էլ վիրավորում ստացած քաղաքացիներին օգնություն են ցուցաբերել պարեկները ու Ծաղկահովիտ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հետ նրանց տեղափոխել հիվանդանոց։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 7-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ջամշլու գյուղի վարչական տարածքում, բախվել են Lexus GS300 և Mazda 3 մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և Ծաղկահովիտ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները նրանց մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտ 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Կարեն Կարապետյանն ու Հակոբ Եփրեմյանը։Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է խ, որ հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր