997 դիտում
13:50 10-01-2024
Հայաստանի բյուջեից բռնի տեղահանվածներին տրամադրվել է մոտավորապես 70 մլն դոլար. նախարար
2023թ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ծրագրերին հատկացվել է մոտ 29 մլրդ դրամ (մոտ 70 մլն դոլար- խմբ.)։ Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա ընդգծել է, որ միջազգային դոնորները մոտ 1,5 մլրդ դրամ են հատկացրել։ Նրա խոսքով՝ 112 հազար բռնի տեղահանվածները միանվագ ստացել են 100 հազարական դրամ։ Պաշտոնյան ավելացրել է, որ բնակվարձի եւ կոմունալ ծառայությունների ծախսերի ծածկման համար ավելի քան 104 հազար մարդ հոկտեմբերին ստացել է 50 հազարական դրամ (40 հազար+10 հազար դրամ), նոյեմբերին՝ 77 հազար, դեկտեմբերին՝ 82 հազար մարդ։
Նախարարը նշել է, որ նոյեմբերին 50 հազարական դրամ սպառողական ծախսերի համար ստացել է 69 հազար, դեկտեմբերին՝ 74 հազար մարդ։
«Թոշակներ կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու նպաստներ են վճարվել 11,7 հազար անձանց»,- նշել է Մկրտչյանը՝ պարզաբանելով, որ հնարավորություն կա թոշակների կամ նպաստների ստացման համար դիմել մինչեւ 2024թ. մարտի 11-ը։ «Երեխայի ծննդյան նպաստներ են նշանակվել 135 մարդկանց, մայրության՝ 55, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի՝ 165 անձանց»,- նշել է նախարարը։
Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ընտանիքներին կվճարվի նաև ամսական 50 հազար դրամի չափով նպաստ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։

Նմանատիպ նյութեր
1333 դիտում
23:45 08-10-2023
ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչությունը 97 մլն դոլար է խնդրել Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու համար
8142 դիտում
08:53 27-12-2017
Ինչո՞ւ բյուջեից միջոցներ չեն տրամադրվել պաշտոնաթող նախագահի համար. «Ժամանակ»
1207 դիտում
16:40 26-09-2023
Փրկարարները մարդասիրական օգնություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
Այս բաժնից
877 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
772 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
682 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան