211652_close_icon
views-count8145 դիտում article-date 08:53 27-12-2017

Ինչո՞ւ բյուջեից միջոցներ չեն տրամադրվել պաշտոնաթող նախագահի համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա ապրիլի 9-ին: Մենք բազմաթիվ հիմնավորումներ ենք ներկայացրել, որոնք հուշում են, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո նա զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը՝ շարունակելով մնալ իշխանական բուրգի գագաթին: Այն, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հրաժարվել իշխանությունից, հուշում է նաև 2018թ. բյուջեի մասին օրենքը: Այդ օրենքում չկա հոդված, որով նախատեսվեն ֆինանսական միջոցներ պաշտոնաթող նախագահի համար բնակարան գնելու կամ գրասենյակ վարձելու նպատակով: Ինչո՞ւ բյուջե կազմողները և վարչապետ Կարեն Կարապետյանը գոնե հաջորդ տարվա բյուջեում միջոցներ չեն նախատեսել պաշտոնաթող նախագահի համար բնակարան գնելու և գրասենյակ վարձելու նպատակով: Գուցե Կարեն Կարապետյանը մտածել է, որ եթե ինքը նման քայլի գնա, ապա դրանով կվիրավորի նախագահ Սերժ Սարգսյանին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր