78332 դիտում
18:49 10-01-2024
Արտակարգ իրավիճակ՝ Երևանի Շարուրի փողոցի բազմաբնակարանային շենքում․ Շենգավիթի թաղապետն ու «Վեոլիա ջուր»-ը դարձյալ կանգնեցին բնակչի թիկունքին և խոստացան, որ գարնանը փոխվելու են բոլոր դիտահորերն ու անցկացվելու են նոր կոյուղատարեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Տևական ժամանակ է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի 24/2 հասցեում ապրող բազմաբնակարանային շենքի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձանյում են երկար տարիներ չլուծվող խնդրի մասին։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի Շարուրի 24/2 հասցեում գտնվող 5 մուտքանի ու 10 հարկանի շենքի նկուղում հակասանիտարական սարսափելի վիճակ է։ 24 ժամ գարշահոտությունն այստեղից անպակաս է։ Իսկ կոյուղաջրերն անմիջապես թափվում են նկուղ։
Բնակիչներն ասում են՝ պատճառը դիտահորերն են։ Դրանք հաճախ են խցանվում։ Փոխելու կարիք կա։ Բայց մինչև այդ պետք է փոխեն խողովակները։
Այս տարածքում մոտ 6 դիտահոր կա։ Քաղաքացիներն ասում են,որ խցանումը բացելուց կարճ ժամանակ անց նորից նույնն է։
Տարածքում կանգնել չի լինում։ Շենքի հիմքերն էլ թուլանում են։ Բնակիչները պարբերաբար «Վեոլիա ջուր» ընկերություն են զանգահարում։
Մի քանի անգամ արդեն եկել են, մաքրել։ Բայց խնդիրը չի լուծվել, իսկ թաղապետարանից հայտնել են որ իրենց գործը չէ։
«Վեոլիա ջուր» ընկերությունում խնդրի մասին տեղյակ են, հաճախ են լինում այդ հասցեում, բացում խցանումը։
Այսօր էլ են եղել ու վերացրել խցանումը։
Ընկերությունից նշում են, որ շատ հաճախ խցանումն առաջանում է բնակիչների անփույթ գործելակերպի պատճառով։ Կոյուղի են նետում՝ ինչ հնարավոր է, ու քանի որ խցանումները պարբերական են, ընկերությունը հասցեն ընդգրկել է 2024-ի պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրում։
Այսինքն «Վեոլիա ջուր»-ը այս տարվա ընթացքում փոխելու է ամբողջ կոյուղագիծը։ Բայց մինչև այդ ու նաև դրանից հետո, որպես կարևոր քայլ բնակիչներին կոչ են անում կոյուղին օգտագործել ըստ նշանակության։
Այսօր, հերթական անգամ, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, Շենգավիթ վարչական շրջանի Կոմունալ բաժնի պետ Սերգո Սարգսյանի և «Վեոլիա ջուր» ընկերության Շենգավիթի «Հարավ» մասնաճյուղի աշխատակիցների կողմից բարի կամք դրսևորվեց ու հատուկ տեխնիկայով լցված դիտահորերը հատուկ տեխնիկայի միջոցով բացվեցին։
Ինչպես նախորդ մաքրման աշխատանքների ժամանակ, այս անգամ նույնպես խցանված դիտահորերից ինչ ասես դուրս եկավ, այդ թվում՝ կտորներ, կանացի և երեխայի հագուստներ, տակդիրներ և այլ պարագաներ ու այս դեպքում Շենգավիթի թաղապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը ինչքան էլ դիտահորերի մաքրման աշխատանքներ կատարեն, եթե որոշ վայ բնակիչներ առաջնորդվում են «խոզի հոգեբանությամբ», ապա խնդիրը չի լուծվի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով արդեն այս տարվա գարնանից «Վեոլիա ջուր»-ը նշված հատվածում հիմնովին աշխատանքներ է կատարելու դիտահորերի փոփոխման, նոր ու ավելի որակյալը տեղադրելու ուղղությամբ ու աշխատանքների համար արդեն «Վեոլիա ջուր»-ը պատրաստ սպասում է եղանակների տաքացմանը և վստահեցնում են, որ այս գարնանը վերջապես բնակիչների խնդրանքները ի կատար կածվեն։ Մնում է՝ մինչ այդ որոշ վայ բնակիչներ արհեստական խցանումներ չառաջացնեն, իսկ թաղապետարանն էլ խոստացել է բարի կամք դրսևորել և իր միջոցների հաշվին նկուղներում փոխել վնասված կոյուղատարերը։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+