27606 դիտում
20:25 10-01-2024
Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Mazda-ն ու Infiniti-ն. օպերատիվ են գործել Վայոց ձորի վաշտի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 10-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ճանապարհին՝ Վայքի վարչական տարածքում, բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Հովհաննես Ս.-ի վարած Mazda մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Գ.-ի վարած Infiniti մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել ու ծառայություն են կատարել նույն դասակի պարեկներ Արտյոմ Սեդրակյանն ու կրտսեր պարեկ Արկադի Ադամյանը:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+