823 դիտում
11:39 11-01-2024
Դասագրքերի փորձաքննության նոր կարգով առարկայական հանձնաժողովների ձևավորման պահանջները խստացվել են. ԿԳՄՍՆ
2022-2023 ուսումնական տարում Հանրակրթության պետական նոր չափորոշչով ուսուցում իրականացնող դասարանների համար դասագրքերի ստեղծումն առաջին անգամ իրականացվել է մրցութային եղանակով՝ փորձաքննության իրականացման փուլերով:
ԿԳՄՍՆ-ն հայտնում է, որ ներդրված դասագրքաստեղծման նոր մոտեցումը բաց հնարավորություն է ստեղծել տարբեր հեղինակային խմբերի, այդ թվում՝ ուսուցիչների համար մասնակցելու դասագրքերի ստեղծման գործընթացին՝ բաց, թափանցիկ և մրցակցային հիմունքներով:
Հաշվի առնելով, որ դասագրքերի ստեղծումը նոր ընթացակարգով իրականացվում էր առաջին անգամ և կարգի կիրարկման, մասնավորապես մրցութային կարգով աշխատանքների կազմակերպման ընթացքում ի հայտ էին եկել որոշակի խնդիրներ, մասնավորապես, ուսումնական նյութի գիտականությունը, հայերեն եզրույթների ճիշտ կիրառելիությունը ստուգելու առումով, և գործընթացի բարելավման ուղղությամբ փոփոխություններ են կատարվել հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման (լույսընծայման) և Հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգում, որն արդեն հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով:
Վերանայված կարգով սահմանվել են նոր մոտեցումներ՝ յուրաքանչյուր փուլի համար նախատեսելով ուսումնական նյութի գնահատման հստակ գործառույթներ:
Առաջին փուլում դասագրքերն անցնելու են մրցութային պահանջներին համապատասխանության գնահատման փուլ, որն իրականացնելու է դրամաշնորհային հանձնաժողովը: Սահմանված փաստաթղթերի ամբողջականության, դասագրքի ձևաչափին և ծավալին ներկայացված պահանջներին համապատասխանելու դեպքում ուսումնական նյութը ներկայացվում է փորձաքննության հաջորդ փուլ:
Երկրորդ՝ գիտականության և չափորոշչին համապատասխանության գնահատման փուլում, առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կողմից գնահատվում է ներկայացված ուսումնական նյութի բովանդակության համապատասխանությունը և կազմվում համապատասխանության վերաբերյալ եզրակացություն:
Ըստ անհրաժեշտության՝ հնարավորություն է ընձեռվում դիմելու այլ մասնագիտական կառույցների՝ գիտական համապատասխանության վերաբերյալ եզրակացություն տրամադրելու համար: «Համապատասխանում է» եզրակացության դեպքում ուսումնական նյութը ներկայացվում է փորձաքննության հաջորդ փուլ:
Երրորդ՝ բովանդակային գնահատման փուլում, դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված ուսումնական նյութի բովանդակության և չափորոշչի մեթոդաբանությանը համապատասխանության գնահատումն իրականացվում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կողմից՝ մշակված գնահատման սանդղակին համապատասխան։
Առարկայական հանձնաժողովներ
Առարկայական հանձնաժողովները ձևավորվում են համապատասխան մասնագիտական որակավորում շնորհող բուհի ռեկտորի կամ համապատասխան ոլորտում գիտական գործունեություն իրականացնող պետական կառույցների ղեկավարի հրամանով, որոնք ի պաշտոնե հանձնաժողովի ղեկավարն են:
Հանձնաժողովների անդամների թեկնածուների ընտրությունն իրականացվում է ըստ հետևյալ մասնագիտական ուղղությունների՝ տվյալ առարկայի 3-5 մասնագետ (ներգրավվում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կազմում), մանկավարժ-մեթոդիստ (ներգրավվում է առարկայական հանձնաժողովի մեթոդական խմբի կազմում), մանկավարժ-հոգեբան (ներգրավվում է առարկայական հանձնաժողովի մեթոդական խմբի կազմում),
հայոց լեզվի մասնագետ (բացառությամբ՝ օտար լեզուների առարկաների, որում կարող են ներգրավվել համապատասխան առարկայի մասնագետները) (ներգրավվում է առարկայական հանձնաժողովի մասնագիտական խմբի կազմում), նկարիչ-ձևավորող (ներգրավվում է դրամաշնորհային հանձնաժողովում՝ որպես փորձագետ),
բժիշկ-հիգիենիստ (ներգրավվում է դրամաշնորհային հանձնաժողովում՝ որպես փորձագետ):
Առարկայական հանձնաժողովում ընդգրկվում են տվյալ առարկայի ոլորտում առնվազն գիտական աստիճան ունեցող մասնագետներ՝ տվյալ ուղղությամբ կրթություն իրականացնող բուհերից, գիտական գործունեություն իրականացնող պետական կառույցներից: Հանձնաժողովում կարող են ընդգրկվել նաև տվյալ առարկայի մասնագետներ հանրակրթական ուսումնական հաստատություններից, որոնք ունեն տվյալ ոլորտում գիտական աստիճան:
Թեկնածուն չի կարող լինել հանձնաժողովի անդամ, եթե դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված ուսումնական նյութի հեղինակ է, համահեղինակ, խմբագիր, խորհրդատու, թարգմանիչ, վերջիններիս հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձ, միևնույն առարկայի հավակնորդ այլ դասագրքի փորձագետ, հեղինակի ուսանող, ասպիրանտ կամ վերջինիս հետ ակադեմիական կապ ունեցող անձ կամ որևէ այլ ձևով մասնակից է դասագրքի ստեղծմանը:
Փորձաքննության բողոքարկում
Բողոքների առկայության դեպքում իրականացվում է ուսումնական նյութերի գիտականության, Չափորոշչի համապատասխանության կամ բովանդակության կրկնակի փորձաքննություն: Ինչպես առարկայական հանձնաժողովներում ընդգրկված, այնպես էլ կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետների անձը չի բացահայտվում:

Նմանատիպ նյութեր
2013 դիտում
17:42 12-02-2022
Առարկայական օլիմպիադաների հարցաշարերը կազմում են առարկայական հանձնաժողովները. ԿԳՄՍՆ պարզաբանումը
1126 դիտում
16:44 13-09-2023
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարի չափերը. նոր ստեղծված դասագրքերի վարձավճարը նվազել է
1022 դիտում
15:58 27-02-2015
Խստացվել են գիտական աստիճանաշնորհման պահանջները
Այս բաժնից
454 դիտում
18:40 19-11-2024
Շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրենի հետ
640 դիտում
18:16 19-11-2024
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը
568 դիտում
18:04 19-11-2024
ՀՀ ՆԳ նախարարության պատվիրակությունը ճանաչողական այցով Բեռլինում էր