17171 դիտում
17:22 11-01-2024
Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. իրանական համարանիշներով բեռնատարը երկկողմանի փակել է ճանապարհը. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու ՊԾ Արարատի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Զանգակատուն բնակավայրի մոտակայքում կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել երթևեկելի գոտին ու կա տուժած, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93-րդ կմ հատվածում՝ Զանգակատուն բնակավայրի վարչական տարածքում, «CNHTC» մակնիշի (վարորդ՝ Սադեգհի Մոուսա Կարիմ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) կցորդիչով բեռնատարը (դիմացի անվադողը՝ վնասված), դեռևս չբացահայտված հանգամանքներում, երթևեկելի գոտում ընդունել է մկրատաձև դիրք և միակողմանի փակել ավտոճանապարհը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել բեռնատարից և մոտեցվել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հրաժարվել է շտապօգնության ծառայությունից։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են կցորդիչով բեռնատարը և ճանշինի տեխնիկայի օգնությամբ՝ քարշակման միջոցով, դուրս բերել երթևեկելի գոտուց՝ ճանապարհը դարձնելով երկկողմանի երթևեկելի:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ:
Տեղում պարեկներն ուժեղացված ծառայություն են կատարել, մինչև որ ավտոմեքենան մասամբ դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+