211652_close_icon
views-count7300 դիտում article-date 14:52 12-01-2024

Ազգ ջան, մեզ պետք է ԼՐՋԱՆԱԼ !! Աշխարհը չի ներում թույլերին !! ԱՍՏԾՈՎ. Տիգրան Աթոյան

Ինչպես տեղեկանում ենք ՀՀԿ Գյումրիի ՇԽ նախագահի տեղակալ Տիգրան Աթոյանի ֆեյսբուքի էջից, նա գրում է.

Աշխարհը նախապատրաստվում է մեծ պատերազմի։ Դա է վկայում վերջին ժամանակահատվածում կատարվող դեպքերը և կոնֆլիկտները: 

Ցավոք սրտի մեր տարածաշրջանն էլ չի կարող զերծ մնալ այս իրադարձություններից` ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում գերտերությունների համար` աշխարհաքաղաքական դիրքի հետ կապված։
 
Շատ մոտ ժամանակում կոնֆլիկտը կարող է տեղափոխվել մեր տարածաշրջան և շատ մեծ մասշտաբներով։ Դա փաստում են շատ քաղաքական և զինվորական մեկնաբաններ։

Մեզ պետք է լուրջ նախապատրաստվել  դիմակայելու այդ  մարտահրավեներին, այլապես չեմ էլ ուզում մտածել ինչ կլինի մեզ և մեր երկրի հետ: 

Բայց ներկա իշխանությունները, անտեսելով կամ դիտավորյալ աչքաթող անելով, շարունակում են էժանագին շոուներով շեղել ազգի ուշադրությունը՝ այդպիսով փորձելով ամեն կերպ պահել իշխանությունը և ճոճվող աթոռները։

Ներկա իշխանությունների մասով վերլուծությունը և ով լինելը թողնում եմ ձեզ։

Ազգ ջան մեզ պետք է ԼՐՋԱՆԱԼ:

Աշխարհը չի ներում թույլերին: 

ԱՍՏԾՈՎ

Նմանատիպ նյութեր