913 դիտում
18:04 15-01-2024
«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերության (Ռոստելեկոմ Հայաստան) կողմից Հայաստանում կառուցվող խոշորագույն Տվյալների մշակման կենտրոնը ստացավ օժանդակություն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում
2024թ.-ի հունվարի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարար Վահան Քերոբյանի ներկայությամբ, տեղի ունեցավ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառումը, որի շրջանակում կատարվեց փոխհատուցման տրամադրման վերաբերյալ պայմանագրերի կնքման արարողությունը։
Ռոստելեկոմ Հայաստան ընկերությունը ծրագրին մասնակցեց Հայաստանում կառուցվող խոշորագույն տվյալների մշակման կենտրոնի շրջանակում։ Հաշվի առնելով երկրի համար ռազմավարական նշանակությունը՝ ընկերության կողմից կառուցվող Տվյալների մշակման կենտրոնի ներդրումային ծրագիրն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը և ներառվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ծրագրում։
Այս գերժամանակակից կառույցը իր հզորություններով կապահովի Հայաստանում տվյալների կառավարման և ամպային ծառայությունների հիմնական մասը։ Ամպային ծառայությունները Ռոստելեկոմ Հայաստան ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն՝ տրամադրելով մասշտաբային, անվտանգ և արդյունավետ լուծումներ։
TIER III միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալների մշակման կենտրոնի հզորությունը կազմում է
2,5 ՄգՎ, այն ներառում է 218 սերվերային պահարան և ամպային նորագույն տեխնոլոգիաներ, որոնց միջոցով
կապահովվի տվյալների անվտանգ մշակումը, պահպանումը բիզնեսի, ինչպես նաև պետական կառույցների համար՝
այսպիսով նաև նպաստելով Հայաստանի թվային ապագայի զարգացմանը։
««Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման շրջանակում կնքեցինք
փոխհատուցման տրամադրման վերաբերյալ պայմանագիրը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ։ Հաճելի է գիտակցել, որ Ռոստելեկոմ Հայաստան ընկերության խոշոր նախագիծը՝ Տվյալների մշակման կենտրոնի կառուցումը, դրական գնահատականի է արժանացել ՀՀ կառավարության կողմից՝ որպես Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական առումով կարևոր նախաձեռնություն։ Տվյալների մշակման կենտրոնի կառուցմանն ուղղված հսկայածավալ աշխատանքները մոտենում են ավարտին և, վստահաբար, այն մեծ և դրական ազդեցություն կունենա Հայաստանում թվային տեխնոլոգիաների զարգացման վրա։
Չափազանց գնահատելի է, որ ՀՀ կառավարությունը Հայաստանում ներդրումներ կատարող կազմակերպությունների
կողքին է, և այս օժանդակությունը շատ պարտավորեցնող է մեզ համար»,-նշեց Ռոստելեկոմ Հայաստան ընկերության
գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Ռոստելեկոմ Հայաստան ընկերության տվյալների մշակման կենտրոնը կառուցվում է ք․ Աբովյանում և նախատեսվում է գործարկել 2024 թ․-ի գարնանը։

Նմանատիպ նյութեր
3382 դիտում
16:49 22-02-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանը այցելեց «Ռոստելեկոմ» խմբի «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերություն
1972 դիտում
11:32 29-05-2024
OVIO-ն պաշտոնապես գործարկեց Հայաստանում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված