25409 դիտում
12:30 16-01-2024
Երևանում հերթական անգամ բռնության են ենթարկվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող շտապօգնության բժիշկները․ ոստիկաններն ու պարեկները օպերատիվ կերպով հայտնաբերել են բռնության ենթարկած եղբայրներին
Այսօր՝ հունվարի 16-ին, Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել իրենց մասնագիտական պարտքը կատարող բժիշկների նկատմամբ։
Ժամը 03.40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մոտեցել է Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարու փողոցի շենքերի մեկը, որտեղ բժիշկները բուժառուին օգնություն ցուցաբերելու ժամանակ բռնության են ենթարկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները նշված հասցեից սպանության սպառնալիքներ տալու կասկածանքով ձերբակալել և Ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել նույն հասցեի բնակիչներ, եղբայրներ 35-ամյա Արմեն Ղևոնդյանին և 39-ամյա Արթուր Ղևոնդյանին։
Այդ ժամանակ եղբայրները հարձակվել են բժիշկների վրա, նրանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ, դանակի սպառնալիքի տակ հայտնել են, որ եթե հիվանդին չփրկեն, նրանց սպանելու են։
Բարեբախտաբար, շտապօգնության բժիշկներից մեկը կարողացել է ճիշտ կողմնորոշվել ու հայտնել է, որ շտապօգնության ավտոմեքենայի միջից պետք է բերի բժշկական պարագաներ ու դուրս գալով «պատանդության վայրից»՝ կարողացել է ահազանգել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Եղբայրները Ոստիկանության Էրեբունու բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով սպանության փորձ կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
29150 դիտում
14:15 17-11-2016
Երևանում հերթական անգամ խոչընդոտել են բժշկին՝ կատարելու իր մասնագիտական պարտքը. 26-ամյա բժիշկը բռնության է ենթարկվել