211652_close_icon
views-count1132 դիտում article-date 14:50 18-01-2024

Չորս տարում մենք մետրոյի «Աջափնյակ» կայարանը կունենանք. Տիգրան Ավինյան

Հանրային ներդրումների կոմիտեում առաջիկայում մենք սպասում ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման շուրջ քննարկում, որից հետո նախագիծը կգա Կառավարության նիստ: Այդ մասին, այսօր՝ հունվարի 18-ին, Կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և, խոսքն ուղղելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, հետաքրքրվեց, թե իրատեսակա՞ն է այս տարի մրցույթ հայտարարելը:

«Մենք ունենք արդեն «Աջափնյակ» մետրոյի կայարանի ամբողջական նախագիծը, այս պահի դրությամբ փորձաքննությունների փուլում է, և փորձաքննություններ իրականացնելուց հետո, նաև համալիր փորձաքննությունն իրականացնելուց հետո, կարծում եմ, որ մենք կարողանալու ենք Ներդրումային կոմիտեի հաջորդ նիստին քննարկել ամբողջական նախագիծը:

Այս տարի նույնիսկ հույս ունեմ, որ կարողանալու ենք սկսել շինարարությունը: Եթե այս տեմպերը կարողանանք պահպանել, վստահաբար 4 տարին, որի մասին խոսել ենք, կարողանալու ենք պահպանել: 4 տարում մենք մետրոյի կայարանը կունենանք»,- ասաց Ավինյանը:

Նմանատիպ նյութեր