211652_close_icon
views-count1243 դիտում article-date 20:41 18-01-2024

ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն

ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեր Լեվին կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի զինված ուժերի կողմից Խարկովում օտարերկրյա զինյալների ժամանակավոր տեղակայման կետի ոչնչացման հետ կապված, որոնց թվում եղել են մի քանի տասնյակ ֆրանսիացիներ, Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն»,- պարզաբանել է Զախարովան:

Նմանատիպ նյութեր