211652_close_icon
views-count1018 դիտում article-date 09:55 19-01-2024

Որքան շուտ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր, որը կճանաչի նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այնքան լավ. Միլլեր

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ աշխատանքը. այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

«Մենք աջակցում ենք երկու երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հուսով ենք, որ նրանք կստորագրեն կայուն խաղաղության պայմանագիր, որը կճանաչի նման ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որքան շուտ, այնքան լավ։ Կողմերը զգալի առաջընթաց են գրանցել անցած տարվա ընթացքում: Մենք խրախուսում ենք նրանց պահպանել թափը` հիմնվելով նախորդ բանակցությունների վրա և համաձայնագիր կնքել», - ասել է Միլլերը:

Նմանատիպ նյութեր