211652_close_icon
views-count1060 դիտում article-date 13:40 19-01-2024

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն

Երևան քաղաքում`

Հունվարի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը և 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան, 22-23-ին , 24-ի գիշերը  սպասվում են տեղումներ և մառախուղ։
 
Հանրապետության տարածքում`

Հունվարի 19-ի ցերեկը, 20-ին և 21-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան, 24-ին առանձին շրջաններում, 22-23-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնաային շրջաններում՝ ձյուն։ Հունվարի 19-21-ին առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, հունվարի 19-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 20-21-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 4-7 աստիճանով։

Նմանատիպ նյութեր