211652_close_icon
views-count1348 դիտում article-date 22:13 19-01-2024

Գրիգորի Խաչատուրովը կշարունակի մնալ ազատության մեջ

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վարույթը, որով պահանջել էր կրկին կալանավորել 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին դատախազության հանրային կապերի բաժնից։ Խաչատուրովը կշարունակի մնալ ազատության մեջ։

Ավելի վաղ, Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։ Դատարանը որոշում էր կայացրել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով և վարչական հսկողությամբ։

ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է: 

Նմանատիպ նյութեր