211652_close_icon
views-count1117 դիտում article-date 23:19 19-01-2024

Թուրքիայում աճել են մեքենաշինական հաստոցների արտահանման ծավալները

Թուրքիայի «Մեքենաշինական արտադրանք արտահանողների միությունը» հրապարակել է հաստոցների արտահանման 2023-ի ծավալները։ Փոխանցում է Ermenihaber-ը։

2022-ի համեմատ դրանք աճել են 11 տոկոսով, ինչն էլ թուրքական հաստոցների արտահանման ընդհանուր ծավալները հասցրել է 28.1 մլրդ դոլարի:

Վերոհիշյալ միության նախագահը նշել է, որ 2024-ի համար  նպատակ են սահմանել արտահանման ծավալը հասցնել 30 մլրդ դոլարի։

2023-ին ամենից շատ արտահանումներն իրականացվել են դեպի Գերմանիա: Գերմանիան Թուրքիայից գնել է ընդհանուր առմամբ 3.5 մլրդ դոլարի մեքենաշինական հաստոցներ, ինչն էլ գերազանցում է 2022-ի ծավալներին 7.6 տոկոսով:

Նմանատիպ նյութեր