211652_close_icon
views-count1870 դիտում article-date 12:58 21-01-2024

Հայտնի են ծանրամարտի ՀՀ հավաքականների կազմերը ԵԱ-ին մասնակցելու համար

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան (EWF) ներկայացրել է հավաքականների կազմերը Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնության համար։

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում են Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Պահեստայինների թվում ընդգրկվել են Գառնիկ Չոլակյանը (61 կգ) և Արա Աղանյանը (96 կգ):

Կանանց Հայաստանի հավաքականի հայտացուցակում են Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Իզաբելլա Յայլյանը (55 կգ), Տաթև Հակոբյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա փետրվարի 12-20-ը։

Նմանատիպ նյութեր