211652_close_icon
views-count1204 դիտում article-date 19:24 23-01-2024

Անկարայում սպասվում են Էրդողան-Ռայիսի և Էրդողան-Պուտին հանդիպումներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 24-ին Թուրքիայում հանդիպելու է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրաիմ Ռայիսի հետ: Փոխանցում է Ermenihaber-ը։

Երկու առաջնորդները քննարկելու են մի շարք հարցեր առևտրի, մշակույթի, գիտության և շատ այլ ոլորտների վերաբերյալ, որոնց շուրջ ձեռք է բերվելու շուրջ 10 համաձայագիր:

Համաձայնագրերը կնքվելու են Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության 8-րդ հանդիպման ընթացքում:

Հունվարի 24-ին Ռայիսիին ընդունելուց հետո Անկարայում պլանավորվում է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում լինելու է ռուս-ուկրաինական պատերազմը, Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը և Կարմիր ծովում տեղի ունեցող վերջին զարգացումները: 

Թուրքական մամուլում Էրդողանի վերոհիշյալ հանդիպումները որակվել են որպես ծայրահեղ կարևոր հանդիպումներ։

Նմանատիպ նյութեր