211652_close_icon
views-count961 դիտում article-date 18:00 24-01-2024

Վահան Ավագյանը լքում է «Հանրային ձայն» կուսակցության շարքերը

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը լքում է «Հանրային ձայն» կուսակցությունը։
«Հաշվի առնելով վերջին շրջանում կուսակցության ներսում տեղի ունեցող հայտնի իրադարձությունները, այդ թվում հիմնադիր անդամների շրջանում մի շարք հարցերի շուրջ անհամաձայնությունները, ինչը ըստ էության հանգեցրեց կուսակցություն պառակտմանը, ցանկանում եմ ներկայացնել իմ դիրքորոշումը այս հարցում։

Նախ նշեմ, որ «Հանրային ձայն» խմբակցությունը ձևավորվել է «Հանրային ձայն» կուսակցության Երևանի ավագանու 2023թ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքում երևանցիների կողմից ստացած ձայների շնորհիվ և անկախ ամեն ինչից, խմբակցությունը շարունակելու է իր աշխատանքը նույն տեմպով։

Ես՝ Վահան Ավագյանս, հայտարարում եմ, որ լքում եմ «Հանրային ձայն» կուսակցության շարքերը, չցանկանալով այլևս որևէ կերպ կապ ունենալ վերոնշյալ կուսակացության հետ»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր