211652_close_icon
views-count4127 դիտում article-date 10:33 29-11-2016

Մհեր Սեդրակյանը, կարծես թե, լքում է ՀՀԿ շարքերը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Դեռ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը չմեկնարկած՝ խորհրդարանում պատգամավորական շարքերը սկսում են նոսրանալ: Եվ այսպես՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, նույն ինքը՝ Թոխմախի Մհերը, կարծես թե, լքում է ՀՀԿ-ական շարքերը: Նրան խորհրդարանում սեպտեմբերյան հայտնի դեպքից հետո այլևս չեն տեսել: Ի դեպ, Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարին նույնպես նրան չհանդիպեցինք: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին դիմակավորված անձինք ներխուժել էին Մ. Սեդրակյանի բնակարան և հետախուզվող անձի որոնել, ինչից հետո հայտնի կամ անհայտ պատճառներով պատգամավորը պարփակվել է իր մեջ ու դադարեցրել օրենսդրական գործունեությունը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր