211652_close_icon
views-count643 դիտում article-date 20:57 24-01-2024

Թուրքիան կոչ է արել Գազայի հատվածի իրադարձությունների ազդեցությունը չտարածել Սիրիայի վրա

Թուրքական պատվիրակությունը Աստանայում սիրիական խնդրի կարգավորման շուրջ բանակցություններում հայտարարել է, որ անհրաժեշտ է խուսափել Գազայի հատվածում իրադարձությունների ազդեցությունը Սիրիայի վրա տարածելուց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Հունվարի 24-25-ը Ղազախստանի մայրաքաղաքում ընթանում է Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունների քսանմեկերորդ փուլը։

«Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեդ Յըլդըզը, ով գլխավորում է Անկարայի պատվիրակությունը, բանակցությունների շրջանակում երկկողմանի շփումներ է ունեցել շահագրգիռ կողմերի հետ» ասված է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևն իր հերթին հայտարարել էր, որ Ռուսաստանը նույնպես չի ցանկանում, որ Սիրիան ներքաշվի Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ և կանի հնարավոր ամեն ինչ դա կանխելու համար։

Նմանատիպ նյութեր