211652_close_icon
views-count1216 դիտում article-date 19:29 27-01-2024

Էրդողանը կրկին կոչ է արել Իսրայելին անհապաղ դադարեցնել հարձակումները Գազայի հատվածի վրա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճռից հետո կրկին Իսրայելին կոչ է արել «անհապաղ դադարեցնել» հարձակումները Գազայի վրա, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Իսրայելին անհապաղ դադարեցնել զանգվածային սպանությունները՝ ականջալուր լինելով միջազգային հանրության ձայնին», - ասել է Էրդողանը Իզմիրում իր ելույթի ժամանակ։

Ուրբաթ՝ հունվարի 26-ին Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել է Իսրայելին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար, պատժել պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու կոչերի համար, ապահովել Գազայի բնակիչների մարդասիրական օգնության մատակարարումը, ինչպես նաև ապահովել պաղեստինցիների դեմ ուղղված գործողությունների վերաբերյալ ապացույցների պահպանումը։

Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի միջազգային դատարանը չի պարտավորեցրել Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունը, ինչի մասին իր հայցում խնդրել էր Հարավաֆրիկյան Հանրապետությունը։

Նմանատիպ նյութեր