211652_close_icon
views-count874 դիտում article-date 13:47 25-01-2024

2023-ին աղքատության էական նվազում կունենանք․ Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ Լարսում այս պահին գլոբալ խնդիր չկա, բեռնատարները կարող են սպասել 1-2 օր, սակայն ձմեռվա համար անցանելիությունը գտնվում է նորմալ մակարդակի վրա։
 
Քերոբյանը անդրադարձավ նաև բնակչության սոցիալական վիճակի ու աղքատության վերաբերյալ հարցերին։
«Նույնիսկ 2022 թվականին, երբ Համաշխարհային բանկը, այլ խոշոր միջագզային կազմակերպություններ ահազանգում էին, որ ՀՀ-ում աղքատությունը կարող է 26․5 տոկոսից աճել միչև  39․6 տոկոս, որովհետև գնաճը բարձր է, մեզ հաջողվեց  նվազագույն աշխատավարձի արագ բարձրացման, թոշակների արագ բարձրացման ու այլ գործիքների ներդրման միջոցով հասնել նրան, որ աղքատությունը ոչ միայն չբարձրացավ, այլ նույնիսկ կրճատվեց։
2023 թվականին, երբ ունենք աշխատավարձների 13 տոկոս աճ, 37․000 նոր բացված աշխատատեղ, բարձր տնտեսական աճ ու ցածր գնաճ, կարող ենք խոսել նրա մասին, որ աղքատությունը 2023 թվականին մեր կարծիքով էապես կրճատվելու է»,- ասաց Վահան Քերոբյանը։

Նմանատիպ նյութեր